Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

«Գցեցին խեղճ հարիֆի գրպանը»

«Գցեցին խեղճ հարիֆի գրպանը»
28.07.2024 | 13:20

Հայաստանի գժերը վաղն էլ ասելու են՝ միջանցքը Ռուսաստանն ու նախկինները վաղուց էին տվել, ուղղակի գցել են խեղճ Նիկոլի գրպանը:

«Հա՜, էդ միջանցքը տալու հետ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Նիկոլը կապ չունեն, էդ վատ նախկիններն ու Ռուսաստանը ատրճանակը դրեցին հարիֆի գլխին ու ստիպեցին...»,- հենց սա է լինելու վաղվա խոսույթը, եթե, Աստված մի արասցե, չկարողանանք ինչ-որ հրաշքով ալիևյան «թուրանական միջանցքի» իրագործման դեմն առնել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ